Մեր մասին
Բարի գալուստ
Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունենք:
Մեր գործունեությունը սկսել ենք Հայաստանում 1995 թ-ին՝ որպես «Ինտերնյուս Նեթուորք» ամերիկյան կազմակերպության մասնաճյուղ: Մասնագիտական դաշտում առավել հայտնի ենք որպես «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն։ 2013 -ին վերանվանվել ենք «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և մտել զարգացման նոր փուլ՝ պահպանելով մեր առաքելությունն ու հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին։ Շարունակում ենք հավատալ, որ առանց անկախ ու հզոր լրատվամիջոցների չի կարող լինել քաղաքացիական հասարակություն: Մեդիա նախաձեռնությունները այսօր հայկական կազմակերպություն է և մեդիա դաշտի անբաժանելի մասն է։
Մեր նպատակներն են
- Աջակցել մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրականացմանը,
- աջակցել հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվության ստեղծմանը,
- աջակցել ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանը,
- աջակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացի մասնակիցների վերապատրաստմանը,
- զարգացնել մեդիա կրթությունը և գրագիտությունը, ձևավորել լրատվության կրթված սպառող,
- աջակցել տեղեկատվության ոլորտում նորարար մոտեցումներին և սոցիալական մեդիայի նոր դրսևորումներին,
- աջակցել իրավական դաշտի օպտիմալացմանը և կատարելագործմանը՝ ապահովելով լրատվամիջոցների ազատ գործունեությունը, տեղեկատվության ազատ հոսքը, այդ թվում նաև տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը,
- օգտագործել մեդիան հանրային կարևորության տարբեր հարցերի քննարկման համար, այդ թվում՝ սոցիալական, բնապահպանական, տնտեսական, խաղաղասիրական, մարդու իրավունքներին առնչվող,
- աջակցել կարևոր հասարակական իրադարձությունների լուսաբանմանը,
- խթանել մեդիա գործիքների օգտագործումը կրթական գործընթացներում,
- տարածել մեդիան հասարակության լայն շերտերում՝ օգտագործելով տարբեր ավանդական և նորարարական մեթոդներ։
Մեր առաքելությունն է
Ազատ և անկախ տեղեկատվության ստեղծման ու տարածման միջոցով նպաստել հասարակության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը՝ կիրառելով ստեղծագործական և նորարարական մոտեցումներ:















