Մեր մասին

Բարի գալուստ
Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունենք: 

Մեր գործունեությունը սկսել ենք Հայաստանում 1995 թ-ին՝ որպես «Ինտերնյուս Նեթուորք» ամերիկյան կազմակերպության մասնաճյուղ: Մասնագիտական դաշտում առավել հայտնի ենք որպես «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն։ 2013 -ին վերանվանվել ենք «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և մտել զարգացման նոր փուլ՝ պահպանելով մեր առաքելությունն ու հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին։ Շարունակում ենք հավատալ, որ առանց անկախ ու հզոր լրատվամիջոցների չի կարող լինել քաղաքացիական հասարակություն: Մեդիա նախաձեռնությունները այսօր հայկական կազմակերպություն է և մեդիա դաշտի անբաժանելի մասն է։

Մեր նպատակներն են

Մեր առաքելությունն է

Ազատ և անկախ տեղեկատվության ստեղծման ու տարածման միջոցով նպաստել հասարակության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը՝ կիրառելով ստեղծագործական և նորարարական մոտեցումներ:

Մեր թիմը

Նունե Սարգսյան
Գործադիր տնօրեն
Նատալի Հարությունյան
Արտադրության բաժնի ղեկավար
Լևոն Քալանթար
Ռեժիսոր
Հակոբ Ազիզյան
Տեսաձայնային մոնտաժի մասնագետ
Արշալույս Մուրադյան
Ծրագրերի մենեջեր
Վահրամ Մարտիրոսյան
«Լրատուն» նախագծի ղեկավար
Լուսինե Գրիգորյան
Մեդիագրագիտության մասնագետ
Արեն Մանուկյան
Ծրագրերի մենեջեր
Անի Դարբինյան
Հաղորդակցության մենեջեր
Նաիրա Մարտիկյան
Պրոդյուսեր
Հարություն Ծատրյան
Ծրագրի համակարգող
Քնար Խուդոյան
Ծրագրի համակարգող
Մանե Գրիգորյան
Ծրագրերի մենեջեր
Գեղամ Վարդանյան
Գլխավոր խմբագիր
Նունե Հախվերդյան
Լրագրող
Գայանե Ասրյան
Լրագրող
Անահիտ Դանիելյան
Լրագրող
Անժելա Հասասյան
Թարգմանիչ
Նարինե Սաֆարյան
Ուսումնական բաժնի ղեկավար
Մարինե Քոչարյան
Ուսումնական ծրագրերի համակարգող
Ալեքսանդր Իսպիրյան
Ֆինանսական տնօրեն
Լուսինե Ալեքսյանյան
Հաշվապահ, Մարդկային ռեսուրսների կառավարիչ
Կոնստանտին Գյոդակյան
Տեխնիկական տնօրեն
Արթուր Ներսեսյան
Ինժեներ
Վարդան Արզումանյան
Ցանցային ադմինիստրատոր
Սարգիս Փարթամյան
Ադմինիստրատիվ օգնական
Արևիկ Կիրակոսյան
Ադմինիստրատիվ օգնական

Մեզ հետ հաջողած սովորողները