Մեդիան և Մեդիագրագիտությունը

Ինչու՞ է մեդիագրագիտությունը հիմա ավելի կարևոր ու հրատապ դարձել․ թվային մեդիա միջավայրը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում մեր կյանքում, այստեղ ինֆորմացիայի ծավալը շատ արագ է աճում, մենք ինքներս ավելացնում ենք այն ամեն րոպե․ այս միջավայրում կողմնորոշվելն ավելի ու ավելի է բարդանում։ Մեզ նոր տիպի գրագիտություն է պետք՝ մեդիականացված աշխարհում ապահով, արդյունավետ, օգտակար ու հետաքրքիր ապրելու համար։